ԻՊ խմբավորման ահաբեկիչները ձեռնամուխ են եղել մարդկային օրգանների վաճառքով: Այս մասին տեղեկացրել է Al Arabiya գործակալությունը, նշելով, որ հատուկ այդ նպատակով իսլամականները Իրաքի Մոսուլ քաղաքում բացել են բժշկական կլինիկա:
Մարդկային օրգանների վաճառքի համար ընտրվել է հատուկ տեղ՝ Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի պալատներից մեկը:
Իրաքի Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սայիդ Մամուզինի խոսքերով, ահաբեկիչները բանտարկյալներին մահվան սպառնալիքներով ստիպում են հրաժարվել սեփական օրգաններից: Վաճառվում են նաեւ մարտերում զոհված ԻՊ գրոհայինների օրգանները: