Հասարակություն 

«Թալիբան» շարժման գրոհայինները բանտից ազատ են արձակել հարյուրավոր հանցագործների

«Թալիբան» շարժման գրոհայինները հարձակում են ձեռնարկել Աֆղանստանի Հազնի քաղաքի բանտի ուղղությամբ, ինչի հետեւանքով ազատության մեջ է հայտնվել շուրջ 352 բանտարկյալ: Միաժամանակ հայտնի է դարձել, որ բանտից փախած շուրջ 150 չարագործները «Թալիբան» շարժման անդամներ են:

Հարձակման ընթացքում գրոհայինները Աֆղանստանի զինված ուժերի համազգեստներով են եղել: Ընդհարման ժամանակ զոհվել է 4 իրավապահ ու մի քանի գրոհային:
Հիշեցնենք, որ ՌԴ Գերագույն դատարանի որոշմամբ «Թալիբան» շարժումը Ռուսաստանում հայտարարվել է ահաբեկչական:

Նույն շարքից