Հասարակություն 

Հունաստանի ափերին խեղդվել է 28 ներգաղթյալ

Հունաստանի ափերին՝ Էգեյան ծովում շրջվել է միգրանտներին տեղափողող նավակը, ինչի հետեւանքով խեղդվել է առնվազն 28 մարդ:
Այս մասին հայտնել է Ռիա Նովոստի գործակալությունը, նշելով, որ հաջողվել է փրկել 68 մարդու, իսկ 29 միգրանտ ինքնուրույն լողալով հասել է ափ:

Ֆարմակոնիսի կղզում մոտ շարունակվում են ֆրկարարաորոնողական գործողությունները: Ներկայումս դեպքի վայրում են գտնվում ֆրկարարական ուղղաթիռն ու սահմանային պահակազորի նավը:

Հիշեցնենք, որ միջերկրականով Եվրոպա անցած միգրանտների թիվը պաշտոնական տվյալներով հասել է 350 հազար: Նրանց մեծ մասը ժամանել է Իտալիա, Իսպանիա ու Հունաստան:

Նույն շարքից