2014 թ.-ին Ուկրաինա փախած դերասան ու ազգայնական, տխրահռչակ Անատոլի Պաշինինն առաջարկել է կաթվածահար անել Ռուսաստանի ինֆրոստրուկտուրան:
Այս մասին տեղեկացրել է «Русская весна» պարբերականը, նշելով որ դերասանը կոչ է արել ոչնչացնել Ռուսաստանի Էներգահամակարգն ու երկիրը թաղել խավարում:
Նրա խոսքերով անհրաժեշտ է ահաբեկչություններ իրականացնել 5 վայրերում ու այսպիսով Ռուսաստանի վերջը տալ:
Նրա համոզմամբ՝ ահաբեկչական գործողությունները կիրականացվեն առաջիկա 2 տարում, ինչից հետո ազգայնական ուժերը կզավթեն իշխանությունը Ռուսաստանում:
Ավելի վաղ Ռուսաստանում ահաբեկչություններ իրականացնելու սպառնալիքներով հանդես էր եկել ուկրաինական Ազով պատժիչ զորաջոկատի ակնառու ազգայնական Վյաչիսլավ Մալցեւը: