Ներկայումս Ուկրաինան առավել լուրջ նպատակներ ունի, քան Եվրամիությանն անդամագրումն է: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների գործերով խորհրդի քարտուղար Ալեքսեյ Պուշկովը, նշելով, որ Ուկրաինան ամերիկյան երգահան Էլթոն Ջոնի առաջարկով նպատակադրվել է ինտեգրվել գեյ- համայնքին:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Էլթոն Ջոնը Ուկրաինա կատարած այցելության ընթացքում հայտարարել էր, որ դեմոկրատական հասարակության ձգտող յուրաքանչյուր պետություն պետք է հանդուրժողականություն ցուցաբերի սեքսուալ փոքրամասնությունների նկատմամբ ու ինտեգրվի գեյ-ընտանիքին:
Պուշկովը Էլթոն Ջոնի հայտարարությունը համարելով զավեշտ՝ հեգնել է, որ Ուկրաինան ներկայումս գեյ-ընտանիքին ինտեգրվելու գերագույն նպատակն է հետապնդում, ուստի կարող է մոռանալ ԵՄ-ին միանալու իր վաղեմի երազանքը: