Հասարակություն 

Ռուս տիեզերագնացը նոր համաշխարհային ռեկորդ է գրանցել. 879 օր տիեզերքում

Ռուսաաստանյան 57-ամյա տիեզերագնաց Գենադի Պադալկան նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել, տիեզերական տարածության մեջ անցկացնելով ընդհանուր հաշվարկով 879 օր: Այս մասին հայտնում է Daily Telegraph պարբերականը, նշելով, որ սեպտեմբերի 12-ին նա վերադարձել է իր հինգերորդ տիեզերական առաքելությունից:

Ավելի վաղ ռեկորդ էր սահմանել նրա հայրենակից Սերգեյ Կրիկալեւը, տիեզերքում մնալով 803 օր: Գենադի Պադալկայի հետ երկիր են վերադարձել դանիացի Անդրեաս Մոհենսենն ու ղազախ տիեզերագնաց Այդին Այիմբեկովը:
Աստանայում նրանք արժանացել են Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի հանդիսավոր ընդունելությանը:

Նույն շարքից