Սեպտեմբերի 14-ից Օդեսայի դատախազությունը կգլխավորի Միխայիլ Սահակաշվիլու համակիր, ազգությամբ վրացի Դավիդ Սաքվարելիձեն:
Այս մասին հայտնել է «Русская весна»-ն, նշելով որ վերջինս ներկայումս Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն է:
Սակայն նա երկու պաշտոնները կհամատեղի ու կզբաղեցնի նաեւ Օդեսայի դատախազության աթոռը:
2009 թ.-ին Սաքվարելիձեն եղել է Թբիլիսիի դատախազն ու Երկրի գլխավոր դատախազի տեղակալը:
2015 թ.-ին չինովնիկը ստանալով Ուկրաինայի քաղաքացիություն, նշանակվել է գլխավոր դատախազի օգնական:
Նա կոշտ քաղաքականության կողմնակից է ու առաջնային է համարում երկիրում բարեփոխումների իրագործումը: