Հայաստան Քաղաքական 

Հրանտ Դինքն այսօր կդառնար 51 տարեկան

«Ակոսի» գլխավոր խմբագիր, նշանավոր պոլսահայ լրագրող Հրանդ Դինքը ծնվել է 1954-ի սեպտեմբերի 15-ին, Մալաթիայում:

Վաղ մանկությունից դաստիարակվել է պապի մոտ, իսկ Ստամբուլ տեղափոխվելուց հետո, երբ նրա ծնողներն ամուսնալուծվել են, նա հայտնվել է Գետիկփաշա շրջանի հայկական մանկատանը, որտեղ էլ հանդիպել է իր ապագա տիկնոջը' Ռաքելին:

«Ագոս»-ը սկսել է հրատարակվել 1996 թվականի ապրիլի 5-ին' ընդամենը 1800 տպաքանակով' նպատակ ունենալով բարձրացնել Թուրքիայում ժողովրդավարության ու ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման խնդիրները, բարելավել հայկական համայնքի ու թուրք հասարակության հարաբերությունները:

Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։

Նույն շարքից