Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ուկրաինան չի ճանաչում ԼՂ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները

Korrespondent.net կայքի փոխանցմամբ՝ Ուկրաինան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք կայացել են սեպտեմբերրի 13-ին։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Այդ ընտրությունների արդյունքները չեն կարող որևէ իրավական հետևանք ունենալ։ Ուկրաինան հետևողականորեն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքների հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Նույն շարքից