ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Դուշանբեում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարները հանգամանալից զրույց են ունեցել երկկ ողմ համագործակցության զարգացման վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ ԵՏՄ-ին Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությունը լավ հնարավորություն է բացում երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման համար։
Հանդիպման օրակարգում են եել ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Ղրղզստանի համագործակցության հարցերը։