Քաղաքական Միջազգային 

Վաշինգտոնը սպառնացել է ՌԴ-ին մեկուսացմամբ՝ Ասադին աջակցելու համար

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարող է բախվել միջազգային մեկուսացման, եթե շարունակի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:  Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էրնեստը:

Ըստ նրա, այն դեպքում, եթե Ռուսաստանը չմիանա «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիային, երկիրը կհայտնվի էլ ավելի մեծ մեկուսացման մեջ:

«Ռուսաստանի շահերը Սիրիայում ամբողջովին հակառակ չեն մնացած աշխարհի շահերին»,- ասել է Էրնեստը՝ հավելելով, որ Մոսկվան շահագրգռված է ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում հասնել հաջողությունների:

Նույն շարքից