Interfax.ru կայքի փոխանցմամբ՝ Ավստրալիան նոր վարչապետ ունի։ Նորըտիր վարչապետ Մալքոլմ Թերնբուլի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ մայրաքաղաք Կանբերայում։
Երկուշաբթի գործող վարչապետ Թոնի Էբոտը պարտվել էր կապի հարցերով նախկին նախարար Մալքոլմ Թերնբուլին իշխող Լիբերալ կուսակցության անդամների շրջանում քվեարկության արդյունքներով։ Էբոտի օգտին էին քվեարկել կուսակցության 44 անդամներ, իսկ Թերնբուլի օգտին՝ 54։ Խորհրդարանականները կողմ էին եղել, որ փոխվարչապետի պաշտոնում մնա Ջուլի Բիշոփը։