24today.net կայքի փոխանցմամբ՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներով հայտնի սկանդալային Charlie Hebdo ամսագիրը մահացած սիրիացի փոքրիկի ծաղրանկարն է ստեղծել, որի մարմինը ջուրը թուրքական ափ էր դուրս բերել:
Ըտ «The Daily Mirror»-ի, ամսագրի շապիկին թուրքական ափին դեմքով ավազի մեջ թաղված մահացած երեխա է պատկերված՝ հետեւյալ մակագրությամբ. «Այդքան մոտ նպատակին»: Իսկ կողքին «ՄաքԴոնալդս»ի գովազդ է՝ հետեւյալ գրությամբ. «Երկու մանկական ճաշացանկ՝ մեկի գնով»: