Korrespondent.net կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայում Facebook ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ հատուկ թիմ են ստեղծում սոցիալական ցանցում ներգաղթյալների դեմ արվող մեկնաբանությունների դեմ պայքարելու համար:
Նրանց խոսքերով՝ վերջին ժամանակներում Facebook-ի գերմանական հատվածում ռասիստական և այլատյացությամբ մեկնաբանությունների կտրուկ աճ է նկատվում, ինչը համընկնում է երկիր Մերձավոր Արևելքից և Աֆրկայից ներգաղթյալների մեծ հոսքի հետ։