Korrespondent.net կայքի փոխանցմամբ՝ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դադարեցրել է հրապարակայնորեն քննադատել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին՝ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խնդրանքով։
«Սաակաշվիլին հարձակվել էր Յացենյուկի վրա՝ շեղելու ուշադրությունն այն հանգամանքից, որ լրացել է իր պաշտոնավարման 100 օրը, որոնց համար, ըստ ավանդույթի, պետք է հաշվետվություն տալ, իսկ հպարտանալու բան նա առանձնապես չունի։ Սակայն Պորոշենկոն բացատրել է նրան, որ ղեկավարին հրապարակայնորեն քննադատելը ճիշտ չէ»,- նշել է աղբյուրը։