Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Ամերիկյան Յուտա նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը 6 մարդու կյանք է խլել։
Ինչպես հայտնել են հրշեջ ծառայության ներկայացուցիչները, դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Հեղեղաջրերը ճանապարհից քշել-տարել են 2 ավտոմեքենա, որոնցում ընդհանուր առմամբ եղել է 16 մարդ։ Ներկայում փրկարարներին հաջողվել է փրկել 3 մարդու, ևս 7-ի որոնումը շարունակվում է։ Հրշեջ ծառայության տվյալներով՝ զոհերի թվում կան նաև երեխաներ։