Հայաստան Քաղաքական Տեսանյութեր 

«Լուսավոր Հայաստանը» սկսում է իր գործունեությունը

Ամիսներ տեւած նախապատրաստական աշխատանքներից հետո, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, մեկնարկում է «Լուսավոր Հայաստան» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրապարակային գործունեությունը:

Այս առնչությամբ «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Առաջիկա շաբաթների ընթացքում, նախաձեռնությունը տեսանյութերի միջոցով կտարածի իր հիմնական գաղափարները, որոնք կդառնան նոր ձեւավորվող քաղաքական ուժի գաղափարական առանցքը: «Լուսավոր Հայաստանը» կհաստատի նոր տեսակի քաղաքական մշակույթ՝ հիմնված հրապարակային քաղաքականության եւ քաղաքակիրթ բանավեճի վրա»:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» անվանումով կուսակցության նախաձեռնողը ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է

Նույն շարքից