Հայաստան Քաղաքական 

Լավ Սահմանադրություն է գրվել. Սեյրան Սարոյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կողմ է Սահմանադրական բարեփոխումներին:

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ «լավ Սահմանադրություն է գրվել»:

Հարցին, թե ինչո՞վ է լավը, գեներալը չկարողացավ պատասխանել. «Էնքան մարդ կլինի բացատրող»:

Գեներալ Մանվել Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում չցանկացավ խոսել Սահմանադրության նոր նախագծից:

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծը, որն առաջարկում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, արդեն ուղարկվել է Ազգային ժողով:

Նույն շարքից