Հայաստան Քաղաքական 

Խելքին աշեցեք. Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին

ԱԺ 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ նախագահին դիմեց՝ ասելով, որ առաջարկում է ուղիղ եթեր ապահովել ԱԺ քառօրյայի նիստերի համար, որի ժամանակ կքննարկվի նաև Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Ըստ նրա՝ պահանջը վերաբերում է Հանրային հեռուստաընկերությամբ ԱԺ նիստերը հեռարձակելուն, որը հասանելի է Հանրապետության ողջ տարածքում: «Այլ հեռարձակման միջոցները Հանրապետության ողջ տարածքին հասանելի չեն, իսկ նման նախագծերի քննարկման դեպքում ՀՀ բնակչությունը պետք է տեղյակ լինի»,-ասաց նա՝ նկատի ունենալով այն, որ ԱԺ–ին կայքում ուղիղ հեռարձակում ապահով է:

Գալուստ Սահակյանը նշեց, թե խոսքի մեջ պրովոկացիա կա և ինքը այն քննարկման չի դնի: Արամ Մանուկյանը պահանջեց մանրամասնել, թե ինչ էր պրովոկացիա, ինչին ԱԺ նախագահը հակադարձեց. «Հիմա 90-ական թվականները չեն և կապի միջոցները հասանելի են, թնջուկ չսարքենք, դա առավելություն չի տալու մեր քննարկումներին»:

«Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցրեց, թե ինչու Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ԱԺ չի ներկայացնում անձամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, այլ ներկայացնելու է նրա ներկայացուցիչը:

«Պատկերացրեք, առաջարկվում է մի փոփոխություն, որտեղ նախագծի հեղինակը չի գալիս, ներկա են իրավական փաստաբաններ, որոնք քաղաքական հարցերին չեն կարողանալու պատասխանել: Եթե նման փոփոխություն է ներկայացվում, ապա ինքն անձամբ պետք է ներկա գտնվի և փորձի պահպանել իր դիրքերն ու նախագիծը»,– ասաց Զարուհի Փոստանջյանը, ինչին Գալուստ Սահակյանը կարճ պատասխանեց.«Խելքին աշեցեք»:

ԱԺ «Հանրապետական» պատգամավոր Արտակ Զաքարյանը խորհուրդ տվեց ԱԺ կանոնակարգ օրենք կարդալ, որտեղ գրված է, որ ԱԺ-ում ներկայացնում է նախագիծը նախագահի ներկայացուցիչը:

Ի պատասխան ՀԱԿ խմբակցության հարցադրման, թե ինչու են շտապում սահմանադրական բարեփոխումների հարցումր՝ Արտակ Զաքարյանը նշեց, թե Սահմանադրության նախագիծը բավական երկար ժամանակ է քննարկման է ներկայացված և արդեն իսկ լայն կոնսոլիդացման կա հարցի շուրջ։

Լևոն Զուրաբյանը նշեց թե ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրակարգի հաստատմանը, որովհետև այն «քաղաքական պլան» ունի: Նա պահանջեց բացահայտել այդ պլանը, հակառակ դեպքում իրենք դա կանեն: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց իրենք իրենց մեջ բացահայտումներ անեն, իսկ ժողովուրդն ամեն ինչ գիտի:

Նույն շարքից