Քաղաքական Միջազգային 

Դիարբեքիրի թեյարաններից մեկի վրա ական է նետվել

Ermenihaber.am կայքի փոխանցմամբ՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները նախօրեի երեկոյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բաղլար շրջանի Ջեմիօղլու պողոտայում փորձել են ականանետից կրակ բացել տեսադաշտում գտնվող ոստիկանական մեքենայի վրա: Բայց նետված ականը ոստիկանական մեքենայի փոխարեն հարվածել է հարևանության գտնվող թեյարանին:

Թուրքական «yenisafak» լրատվամիջոցը հայտնել է, որ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 3 քաղաքացիական անձ:

Վերոնշյալ թեյարանը Բաղլարի ոստիկանական պարեկային կետից 50 մ հեռավորության վրա էր գտնվում: Դեպքի վայր են բերվել ոստիկանական ջոկատներ: Այժմ կատարվում է հետաքննություն, որպեսզի պարզվեն դեպքի մանրամասները:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ վերջին ժամանակներս Բաղլարի շրջանի փողոցներում հաճախակի են հրազենի գործադրումները:

Նույն շարքից