Հայաստան Քաղաքական 

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ես տեղեկացրել եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին. Սերժ Սարգսյան

«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ես տեղեկացրել եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին»,- Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հավաքի շրջանակներում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Փոխանցում է «Ռիա Նովոստի» լրատվական գորածակալությունը:

«Ես տեղեկացրել եմ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին` ուշադրություն հրավիրելով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի էական վտանգի վրա: Կհավելեմ, որ ադրբեջանական կողմի` իրավիճակը սրելու փորձերը միջազգային հանրության կողմից ադեկվատ արձագանքի բացակայության պայմաններում հղի են ողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգներով»,- նշել է ՀՀ նախագահը:

Նույն շարքից