Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է ուժեղացնի ռազմական հզորությունները` անդամ երկրներում ի հայտ եկող ներքին վտանգներին դիմակայելու համար: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Դուշանբեում մեկնարկած ՀԱՊԿ անդամ երկրների նստաշրջանի ժամանակ:
«Բոլոր անդամ երկրների համար ընդհանուր են ներքին ռիսկերը և վտանգները: Մտահոգության տեղիք են տալիս ծայրահեղականության աճող տեմպերը, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ազդեցության մեծացումը: Այսօր մենք ձգձգված հակամարտությունների գոտիներում հանդիպում ենք իրավիճակի սրման, բացահայտ ռազմական գործողությունների և անկայունության նոր օջախների ի հայտ գալու` այդ թվում հենց մեր սահմանների մոտ»,- նշել է Լուկաշենկոն: