«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը հոկտեմբերի 1-ին ժամը 18:00-ին «Ոչ հանրաքվեին» կարգախոսով հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին լրագրոներին ասաց Անի Զախարյանը:
«Հարկավոր է լուրջ գործըթնաց սկսել Սահմանադրական փոփոխությունններ դեմ: Կաշխատեմ կենտրոնացնել հասկաարական, քաղաքացիական այն ակտիվ գործոնը, որն ունակ է որեւէ գործընթաց իրականացնելու»,- ասաց Անի Զախարյանը՝ նշելով, որ գործողությունների վերջնական մարտավարություն դեռ չի մշակել:
Նախքան հանրահավաքը Անի Զախարյանը իրազեկման ակցիաներ կանցկացնի՝ հատկապես մտավորականների շրջանում: Նրա կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումերի նախագծում լուրջ բացթողումներ կան եւ իշխանափոխության միջոցով պետք է թույլ չտալ, որ հանրաքվե անցկացվի:
«Ես լուրջ իշխանափոխության գործընթաց սկսելու առաջարկություն արեցի Նիկոլ Փաշինյանին, ասեց՝ Անի ջան, զբաղված եմ: Նաիրա Զահրաբյանին ասացի, ասեց՝ կզանգեմ, զանգում է մինչեւ էսօր: Ռեալ քննարկումներ իրականացնել կարողացել եմ միայն «Օրինաց Երկիր» կուսակցության հետ»,- ասաց Անի Զախարյանը:
Կուսակցության ղեկավարը նշեց, որ Սահմանադրական բարեփոխումներ վերաբերյալ ամռանը կայացած քննարկումներին ինքը եւս առաջարկություններ է ներկայացրել, սակայն դրանք չեն ընդունվել:
«Մենք առաջարկեցինք, որ սփյուռքի մեր համաքաղաքացիներին նույնպես հնարավորություն տրվի մասնակցե