Bbc.com կայքի փոխանցմամբ՝ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 11-ին նշանակված ընտրությունների նախաշեմին հրապարակել է տվյալներ թեկնածուների եկամուտների մասին։
Համաձայն այդ տվյալների՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամենևին էլ հարուստ չէ։
Եկամուտների մասին հայտարարագրում Լուկաշենկոն նշել է միայն նախագահական աշխատավարձը՝ ամսական մոտ 46 մլն բելառուսական ռուբլի (մոտ 4500 դոլար)։
Այլ եկամուտներ Բելառուսի գործող նախագահը պաշտոնապես չունի։ Նախագահի աշխատավարձը տասնապատիկ գերազանցում է բելառուսցիների միջին վիճակագրական աշխատավարձը: