Հայաստան Քաղաքական 

Հայաստանի համար «կամ-կամ» հնարավոր տարբերակը կործանարար է. Կարեն Բեքարյան

Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին փոխարինած Կարեն Բեքարյանի խորհրդարանական աշխատանքային առաջին օրը լավ է սկսվել և նա արդեն ստացել է իր աշխատասենյակը: Այս մասին Կարեն Բեքարյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

Հարցին, թե արդյո՞ք հակասություն չկա, որ լինելով Եվրոպական ինտեգրմանը կողմնակից ինքը դարձել է Եվրասիական տնտեսական միությանը կողմ քվեարկած խմբակցության անդամ, Կարեն Բեքարյանը պատասխանեց, որ ինքը եղել է, կա և կլինի եվրոպական ինտեգրացիայի կողմնակից:

«Բայց միևնույն ժամանակ ես շատ պարզ հասկանում եմ, որ կան իրողություններ, որոնք ուղղակի չես կարող անտեսել: Նույնիսկ եվրոպական գործընկերների հետ շատ-շատ առիթներով զրուցում ենք և կանգնում ենք այն բանաձևի վրա, որ ծնողը չի կարող չուզել, որ իր երեխան լինի անվտանգ: Երկրորդ՝ ծնողը չի կարող չուզել, որ իր երեխան ապրի հնարավորիս քաղաքակիրթ մթնոլորտում: Հայաստանի համար «կամ-կամ» հնարավոր տարբերակը կործանարար է: Հիմա ես որքան էլ եղել եմ եվրոպական ուղղության կողմնակիցը, դա շատ լավ հասկանում եմ»,- նշեց պատգամավորը:

Բեքարյանի խոսքով՝ իշխող խմբակցության անդամ դառնալը չի կաշկանդի նրա տեսակետները: «Չեմ կարծում, որ սեփական տեսակետը արտահայտելու հնարավորություն չեմ ունենալու»:

 

Նույն շարքից