ԱՄՆ-ի նպատակն է խաթարել Ուկրաինայի ու Ռուսաստանի համերաշխությունը: Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրյուշեւը, նշելով, որ Վաշինգտնը նպատակ է հետապնդում Ուկրաինայում հրահրել ազգայնական տրմադրություններ: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նրա կարծիքով ԱՄՆ-ը վաղուց դարավոր փորձ է կուտակել ազգամիջյան ատելություն հրահրելու ասպարեզում ու ներկայումս Վաշինգտոնի հիմնական նպատակն է ատելություն սերմանել ռուս ու ուկրաինացի ժողովուրդների միջեւ ու սեպ խրել դարավոր բարեկամության մեջ:
Պատրյուշեւը ընդգծել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է երբեմնի հզոր ու բազմազգ Հարավսլավիան բաժանել մանր-մունր թույլ, մարիոնետ պետությունների, իսկ այժմ իր քաղաքականությունը շարունակում է Աֆրիկայում ու Մերձավոր Արեւելքում: