Քաղաքական Միջազգային 

Մերկել. Առանց Ռուսաստանի մասնակցության սիրիական ճգնաժամի հանգուցալուժումն անհնար է

Առանց Ռուսաստանի մասնակցության սիրիական ճգնաժամի հանգուցալուժումն անհնար է: Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նշելով, որ ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարում Գերմանիան պետք է համագործակցի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ, այլապես սիրիական խնդրի կարգավորումը կձգձգվի: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Նմանատիպ դիրքորոշում ունեն նաեւ գերմանացի մի շարք այլ քաղաքական գործիչներ, մասնավորապես Քրիստոնեա-սոցիալիստական միության նախագահ Հորստ Զեհովերը նշել է, որ առանց Ռուսաստանի Սիրիայում անհնար է կարգավորել տիրող իրավիճակը:

Հիշեցնենք, որ 2011թ.-ից Սիրիայում շարունակվող արյունահեղ պատերազմի հետեւանքով, ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով զոհվել է 220 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ լքել են իրենց բնակավայրերը: Կառավարական զորքերի դեմ մարտնչող տարբեր անջատողական խմբավորումներից ամենավտանգավորն ու մարտունակը ԻՊ ու Ան-Նուսրա խմբավորումների գրոհայիններն են:

Նույն շարքից