Թուրքիայի Դերսիմի նահանգապետարանը հայտարարություն է տարածել նահանգում մի շարք կարևոր ճանապարհներ 3 օրով փակելու մասին որոշման վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ըստ այդմ` փակվելու են Դերսիմ-Օվաջըք և Դերսիմ-Փուլումյուր ճանապարհահատվածները` ելնելով այդ հատվածներում Քրդական բանվորական կուսակցության (PKK) հնարավոր գործողություններից եկող սպառնալիքներից: