Հայաստան Քաղաքական 

Կառավարությունը միշտ ձգտելու է հաշվի նստել խորհրդարանի հետ. Վարդան Պողոսյան

Այսօր` սեպտեմբերի 15-ին, Հայաստանի խորհրդարանի նիստում Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրությամբ վարչապետը Հայաստանի անխոս առաջնորդ չի դառնա:

«Վարչապետը, Կառավարության հետ միասին, հաշվետու է լինելու Խորհրդարանին: Եթե Ազգային ժողովը տեսնի, որ գործադիր իշխանությունը չի համապատասխանում ընտրազանգվածին տված խոստումներին, կարող է նոր կառավարություն նշանակել»,-նշեց Պողոսյանը, մանրամասնելով, որ Կառավարությունը միշտ ձգտելու է հաշվի նստել խորհրդարանի հետ:

Նույն շարքից