3 տարեկան զոհված սիրիացի փոքրիկի հայրը ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրում հրապարակված իր որդու ծաղրանկարները սարսափելի է կոչել: Աբդուլլա Քուրդին հերքում է նաև դեպի Եվրոպա փախստականների ապօրինի փոխադրում կազմակերպելու շուրջ բոլոր մեղադրանքները:
«Եթե մաքսանենգ լինեի, արդյո՞ք ընտանիքիս հետ այդպես կվարվեի: Միաժամանակ, փորձում են գտնել այն մաքսանենգների հետքերը, որոնք հանձն առան մեզ փոխադրել: Ես պայքարում եմ, որպեսզի նրանց դատական կարգով պատժեն»,- Sputnik-ին տված հարցազրույցում ասել է Քուրդին, հայտնում է rosbalt.ru-ն:
Մեկնաբանելով Charlie Hebdo-ում իր որդու մահից հետո ծաղրանկարների հրապարակումը, Քուրդին հայտարարել է, որ «այդ սարսափելի նկարները ցնցել են ոչ միայն իրեն, այլև բազմաթիվ մարդկանց ամբողջ աշխարհում»: