Քաղաքական Միջազգային Մշակույթ 

Պուտինը պատրաստ է հանդիպել երգիչ Էլթոն Ջոնի հետ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել եւ խոսել երգիչ Էլթոն Ջոնի հետ, հայտնում է Lenta.ru-ն:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և, միաժամանակ, հերքել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված լուրերը, որ երկրի նախագահը զրուցել է Էլթոն Ջոնի հետ:

«Վլադիմիր Պուտինը զրույց չի ունեցել Էլթոն Ջոնի հետ, իսկ գլխավորն այն է, որ մենք նրանից հանդիպման վերաբերյալ որեւէ առաջարկություն չենք ստացել»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Մամուլի քարտուղարը, միաժամանակ, ընդգծել է, որ պետության ղեկավարը միշտ բաց է հանդիպումների եւ ցանկացած հարցի քննարկման համար:

Հիշեցնենք, որ էլթոն Ջոնը ցանկություն էր հայտնել հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ նույնասեռականների իրավունքների շուրջ ռուսական առաջնորդի վերաբերմունքը քննարկելու համար:

Նույն շարքից