Հասարակություն 

Վրաստանում փակվել է Հեյդար Ալիևի անվան համալսարանը

Թբիլիսիում դադարեցվել է Հեյդար Ալիևի անվան վրաց-ադրբեջանական հումանիտար համալսարանի գործունեությունը: Համալսարանի ռեկտոր Նովրուզ Բայրամովը նշել է, որ չեղյալ է հայտարարվել անցյալ տարի պաշտոնական կարգավիճակ հատկացնելու մասին արտոնագիրը:

Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, Բայրամովը նշել է, որ ներկայում համալսարանը միավորվել է Թբիլիսիում «Նոր ԲՈՒՀ» կրթական հաստատության հետ, իսկ նախկին համալսարանի շենքում ստեղծվել է «Եվրոպական կրթություն» կենտրոն:

Նովրուզ Բայրամովը նշել է, որ, փորձելով լուծել համալսարանի հետ կապված խնդիրները` բախվել է խարդախների, ովքեր 300 հազար դոլարից ավելի գումար են յուրացրել:

Նույն շարքից