Տեխնոլոգիական ընկերությունները պետք է դադարեն մշակել արհեստական ինտելեկտ ունեցող սեքս ռոբոտներ, քանի որ դրանք սպառնում են ապագա մարդկությանը։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Աեքս ռոբոտներն ուժեղացնում են մարմնավաճառության ժողովրդականությունը և ստիպում մարդկանց սեռական հարաբերությունն ընկալել որպես անհոգի և մեխանիկական երևույթ։
Արշավի կազմակերպիչները կոչ են անում ինժեներներին հրաժարվել սեքս տեխնոլոգիաներից, չգրել ծրագրեր, դրա փոխարեն կենտրոնանալ հայտնագործությունների վրա, որոնք կհամապատասխանեն մարդու արժանապատվության ու ազատության սկզբունքներին։