Հայաստան Քաղաքական 

Ոտնձգությունն այլ պետությունների տարածքների նկատմամբ դատապարտելի է միջազգային բոլոր նորմերով. Արտակ Զաքարյան

Այսօր Ազգայն ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտնեց, որ թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գագաթաժողովում Ալիևի հայտարարություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը իբրև թե պատմական ադրբեջանական տարածքներ են, բնութագրվում է մեկ բառով` քաղաքական մառազմ:

Պատգամավորի խոսքով, թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի աշխատանքներին մասնակցող ներկայացուցիչները լավ գիտեն, թե որն է իրականությունը և հատկապես ինչու է Իլհամ Ալիևը իր երևակայության հետևից ընկած հասել Զանգեզուր:

Արտակ Զաքարյանը նշեց, որ ոտնձգությունն այլ պետությունների տարածքների նկատմամբ դատապարտելի է միջազգային բոլոր նորմերով ու սկզբունքներով:

Նույն շարքից