Facebook-ը կգործարկի ամենասպասված նշաններից մեկը` «չհավանելու» նշանը, հայտնում է BBC-ն:
Սոցցանցը նախկինում բացառել էր տվյալ նշանը գործարկելու հնարավորությունը, սակայն Մարկ Ցուկերբերգն այսօր հայտարարել է, որ ընկերությունը փոխել է իր որոշումը և արդեն սկսել է աշխատել նոր գործառույթի ուղղությամբ:
Չհավանելու նշանը, ըստ Ցուկերբերգի, գործարկվում է, որ մարդիկ կարողանան իրենց կարեկցանքն ու ցավակցությունը հայտնել «վատ» լուրերի պարագայում: