Քաղաքական Միջազգային 

Իրանը Սիրիային ռազմական տեխնիկա է մատակարարում. Ասադ

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը զրուցել է ռուսական լրատվամիջոցների հետ։ Հարցազրույցի ընթացքում նախագահն անդրադարձել է նաև Սիրիայի հետ համագործակցող պետությունների մասին հարցին:

Նախագահն ասել է, որ պատրաստ են համագործակցել ահաբեկիչների դեմ պայքարում, սիրիացի նախագահը նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցության ցանկացած բարյացակամ տրամադրված պետության հետ։

«Իհարկե, մենք համագործակցում ենք բարեկամ երկրների հետ, նախևառաջ՝ Ռուսաստանի, Իրանի հետ։ Իրաքի հետ, որը նույնպես, ինչպես և մենք, պայքարում է ահաբեկչության դեմ։ Ինչ վերաբերում է մյուս պետություններին, ապա մենք բաց ենք համագործակցության համար նրանցից յուրաքանչյուրի հետ՝ ահաբեկչության դեմ լրջորեն պայքարելու ցանկության առկայության դեպքում»,- ասել է Ասադը։

Նույն շարքից