Ntv.ru ՌԴ-ում քննությունը տնային կալանքից ազատել է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի յուրացման գործով մեղադրվող ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանին:
«Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը, քննիչի որոշմամբ, տնային կալանքից երկիրը չլքելու մասին ստորագրությամբ է փոխվել»,- հայտնել է աղբյուրը՝ բացատրելով, որ նման որոշում է կայացվել «այն կապակցությամբ, որ սպառվել է օրենքով նախատեսված կալանքի առավելագույն ժամկետը»։
Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը լրացել է սեպտեմբերի 15-ին:
«Բաշնեֆտ»-ի գործով նա կալանքի տակ է եղել անցած տարվա հուլիսի 17-ից, իսկ խարդախության ճանապարհով Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից ստացած 700 հազար դոլարի յուրացման մասին մյուս գործով՝ անցած տարվա սեպտեմբերից։