Քաղաքական Միջազգային 

ՀԲ-ը 500 մլն. դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային

Dni.ru կայքի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը որոշել է Ուկրաինային 500 մլն. դոլարի չափով վարկ տրամադրել, որն ուղղվելու է երկրի ֆինանսական հատվածին։

Այս գումարը պետք է օգնի Ուկրաինային վերադարձնել կայունությունն ու տնտեսական աճը, որոնց հասնելու համար անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների ճանապարհով ընթանալ։

Այդ մասին ասել է ՀԲ-ի` Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի հարցերով տնօրեն Չիմյաո Ֆանը, ով նաև հավելել է, որ վարկը կնպաստի երկրի բանկային հատվածի առողջացմանը։

Նույն շարքից