Հայաստան Քաղաքական 

Երևանը առաջին տասնյակում է ռուս զբոսաշրջիկների վարկանիշային ցուցակում

Travel.ru ռուսական տուրիստական կայքը պարզել է, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը առաջին տասնյակում է ռուս զբոսաշրջիկների վարկանիշային ցուցակում:

Վարկանիշային ցուցակը կազմվել է ըստ ԱՊՀ երկրներում ամրագրված հյուրանոցների:

ԱՊՀ քաղաքների առաջին տասնյակում են Մինսկը, Կիևը« Ալմաթան, Երևանը, Բաքուն, Աստանան, Վիտեբսկը, Բիշկեկը, Թաշկենտը և Կիշնևը:

ԱՊՀ լավագույն երկրների ցուցակում են ներգրավել Բելոռուսը (37 տոկոս), Ուկրաինան (22 տոկոս), Ղազախստանը (16 տոկոս), Ադրբեջանը (9 տոկոս) և Հայաստանը (7 տոկոս):

Travel.ru տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան կատարած ուղևորությունների օնլայն ամրագրումների թիվը անցած տարվա համեմատ մեկ երրորդով աճել է։ Ռուս զբոսաշրջիկներն այս տարի Հայաստանում անց են կացրել միջինը 3.5 օր եւ հյուրանոցում ծախսել են օրական 65 դոլար։

Ամառային սեզոնի արդյունքներով ՝ ռուս զբոսաշրջիկների համար Սևանը հինգերորդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների ամենասիրված հանգստավայրերի շարքում։

 

Նույն շարքից