Հասարակություն 

Ցեղասպանությունը վերապրած մոտ 30 հայ Հայաստանում

analitik.am

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը այսօր տարածել է բաց նամակ, որում մասնավորապես ասվում է, որ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը մեկնարկում է 2015 թ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի զոհերի ոգեկոչման արարողությունները: Այդ միջոցառումների շարքում նախատեսվում են երթեր դեպի օտարերկրյա դեսպանատներ, խորհրդաժողովներ, հայտարարություններ, ՍԴ. Հնչակյան կուսակցության արտասահմանի լոբբիստական և երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ ակցիաներ: 

«Վերջին մեկ ամիսների ընթացքում մեր ուսանողական միությունը փորձել է տվյալներ հավաքել Ցեղասպանությունը վերապրած և Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների մասին: Պարզվել է, որ նրանք մոտավորապես 30 հոգի են, որոնց մեծ մասը ապրում է սոցիալապես ոչ այնքան բարվոք պայմաններում: Հնչակյան ուսանողական միությունը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս փաստի վրա և կոչ անում 100-ամյա տարելիցին ընդառաջ վերջիններիս արժանացնել հատուկ վերաբերմունքի և կտրուկ բարձրացնել նրանց ու նրանց ընտանիքներին տրվող թոշակներն ու նպաստները: Այս կերպ հնարավոր կլինի ապահովել Ցեղասպանության դժոխքով անցած մարդկանց արժանապատիվ ծերությունը»,- ասված է նամակում:

Նույն շարքից