Հայաստան Քաղաքական 

Կեղծ տեղեկությունների մասին պնդումները մնում են ձեր խղճի վրա. Վարդան Պողոսյանը՝ Լևոն Զուրաբյանին

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը կեղծ տեղեկություն է տրամադրել հասարակությանը՝ հայտարարելով, թե Սերժ Սարգսյանը հրապարակավ ասել է, որ կառավարման համակարգի փոփոխության դեպքում ինքը չի հավակնի ԱԺ նախագահի պաշտոնին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժաղավում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

«Դուք Արամ Մանուկյանի հարցին կեղծ պատասխան եք տվել, Սերժ Սարգսյանը երբեք չի ասել, թե չի ձգտում ԱԺ նախագահի պաշտոնին, պետք չէ հանրությանը սուտ ինֆորմացիա տալ»,-ասաց Լևոն Զուրաբյանը:

Վարդան Պողոսյանը պնդեց, որ ինքը որեւէ կեղծ տեղեկություն չի տրամադրել։

«Հանրահայտ փաստ է, և դա հաստատվել է նախագահի կողմից տարբեր եղանակներով, ի՞նչ կարևոր է հրապարակավ է ասել, թե ոչ, եթե ես պնդում եմ, որ ՀՀ նախագահը հայտարարել է, որ ինքը չի հավակնի ԱԺ նախագահի պաշտոնին, երբ անցում կատարվի խորհրդարանական համակարգին։ Հետևաբար կեղծ տեղեկությունների մասին պնդումները մնում են ձեր խղճի վրա»,– ասաց Վարդան Պողոսյանը։

Նույն շարքից