Ազգային ժողովում իրարանցում է. պատգամավորները միմյանց «հաշիվ մաքրելու» են հրավիրում: ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի հարց ու պատասխանի ժամանակ դահլիճում լսվեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ձայնը:
«Արի հլը տենամ ի՞նչ ես ասում, արի ստե...»,- դիմելով «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին ասաց Բագրատյանը:
Երբ Վարդան Պողոսյանի խոսքի ժամանակ Հրանտ Բագրատյանը տեղից արձագանքեց՝ հայտնելով իր անհամաձայնությունը, Պողոսյանը ասաց. «Շատ փայլուն տրամաբանություն է, պարո՛ն Բագրատյան»։ Սրանից հետո Հրանտ Բագրատյանը նյարդայնացավ ու սկսեց գոռգոռալ, թե անտրամաբանական է իրենց զեկույցը: Նա ոտքի կանգնեց ու նայելով ՀՀԿ խմբակցության շարքերին սկսեց գոռալ:
Իրավիճակը փորձեց մեղմել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Հանգիստ, կրքերը հանգստացրեք»,- ասաց Սահակյանը: «Չէ, չէ,երկուսդ էլ դուրս եկեք ավելի լավ ա, դրսում ձեր հաշիվը մաքրեք»,-ասաց արձագանքեց ԱԺ նախագահը: