Քաղաքական Միջազգային 

Հանուն շան Air Canada-ի օդանավը ընդմիջել է թռիչքը

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Air Canada ընկերության օդանավը, որը Թել Ավիվից Տորոնտո էր ճանապարհվում, ընհատել է թռիչքը հանուն շան անվտանգության։

Թռիչքի ժամանակ, երբ օդանավը մոտենում էր Ատլանտիկ օվկիանոսին, կապիտանը խնդիրներ է նկատել բեռների բաժնի ջեռուցման համակարգում։

Հանուն ուղեւորներից մեկին պատկանող ֆրանսիական բուլդոգի անվտանգության, որը ճամփորդում էր բեռների համար նախատեսված բաժնում, օդաչուն որոշել է փոխել օդանավի ուղղությունը եւ  վայրէջք է կատարել Մայնի Ֆրանկֆուրթում։

 

Նույն շարքից