Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Տաջիկստանի ուժայինները սպանել են ապստամբ գեներալ Աբդուհալիմ Նազարզոդային:
Հայտնի է, որ Նազարզոդայի հետ միասին սպանվել են նրա մի քանի ուղեկիցներ։
Գործողության ընթացքում մահացել է Նազարզոդայի խմբի ավելի քան 20 մարտիկ, 100-ից ավելին ձերբակալվել են։ Ուժայինների կողմից մարտերում մահացել է «Ալֆա» խմբի հրամանատար Ռուստամ Ամակիևը։