Հասարակություն 

Եվգենի Պետրոսյանն այսօր նշում է ծննդյան 70-ամյակը

Russia.tv կայքի փոխանցմամբ՝ ռուսական էստրադայի արտիստ, գրող-երգիծաբան Եվգենի Պետրոսյանը (Պետրոսյանց) այսօր նշում է ծննդյան 70-ամյակը։ Արտիստը ծնվել է 1945թ. սեպտեմբերի 16-ին Բաքվում։

1961-ին տեղափոխվել է Մոսկվա, շարունակել կրթությունը։ 1962-ին կայացել է Պետրոսյանի առաջին ելույթը պրոֆեսիոնալ բեմում՝ որպես հաղորդավար։ Երկու տարի անց նա սկսել է ուղիղ եթերում վարել հայտնի «Голубой огонек» հաղորդումը։ Նա նաև հորինել և վարել է «Հումորի երեկոները» «Օստանկինոյի» համերգասրահում։

Նույն շարքից