Հանրապետության հարավարևելյան շրջաններում սեպտեմբերի 17-18-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև, սեպտեմբերի 19-21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-18-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով, 20-21-ին նույնքան կբարձրանա: Քամին արևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 17-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +33 աստիճան, սեպտեմբերի 18-19-ին` +30, սեպտեմբերի 20-ին` +31, սեպտեմբերի 21-ին` +32 աստիճան:
