Kp.ru կայքի փոխանցմամբ՝ Վանգան նախորդ դարի 80-ականներին հայտարարել է.
«Շատ մարդիկ կտուժեն։ Դժբախտությունները կթափվեն բոլոր կողմերից, կվերաբերվեն բոլոր ազգերին։ Մարդիկ կքայլեն բոկոտն ու մերկ, կլինեն քաղցած, կապրեն առանց վառելիքի և լույսի»,- գուշակել է նա։
Դեռևս մի քանի տարի առաջ մեկնաբանները ենթադրում էին, որ խոսքը համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին է։ Սակայն գուշակությունը կատարվեց այլ կերպ. դա այժմ բացահայտ է, գրում է լրատվամիջոցը։
Վանգան մի քանի տասնամյակ առաջ «տեսել» էր ներկայիս փախստականների ամբոխները։ Կարծես, նա գիտեր նաև պատճառը՝ պատերազմը, որը սկսել է Արևմուտքն Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։