Միջազգային Քաղաքական 

Մեքքայում զոհվածների ընտանիքները որպես փոխհատուցում մոտ 267 հազ. դոլար կստանան

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն-Աբդուլազիզը հայտարարել է, որ Մեքքայում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհվածների ընտանիքները մոտ 267.000-ական դոլար կստանան՝ որպես փոխհատուցում։

Տուժածները կստանան մոտ 130.000-ական դոլար։

Համաձայն վերջին տվյալների՝ միջադեպի հետևանքով մահացել է 110 մարդ, առնվազն 235-ը վիրավորվել է։

Նույն շարքից