Tass.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վստահ է, որ Եվրասիական տնտեսական միությունը հաջողությամբ կհաղթահարի տնտեսությունում առկա բացասական միտումները։
Այդ մասին նա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում։
Նա նաև նշել է, որ Տարածաշրջանների համաժողովը ժամանակին է անցկացվում, քանի որ տարածաշրջանային հարցերը կարևոր նշանակություն ունեն հենց հիմա, երբ կա տուրբուլենտություն տնտեսությունում, անկում առևտրում, արտահանման գների անկում, երկու պետությունների արժույթների անկայունություն։