Հայաստան Քաղաքական 

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը չպետք է անհանգստության առիթ դառնան. Սեյրան Օհանյան

Հայաստանի  Զինված ուժերը շարունակում են առաջվա պես կատարել իրենց առջեւ դրված խնդիրները։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը չպետք է անհանգստության առիթ դառնան։ Մենք ի վիճակի ենք պատասխան տալ մանր միջադեպերին եւ մեծ մարտահրավերներին: Ադրբեջանական կողմը վերջին ժամանակներս մեծացրել է հայկական դիրքերի դեմ օգտագործվող զենքի տրամաչափը։ Մյուս կողմից վերջին ժամանակներս կրակոցների հաճախականությունը փոքր-ինչ պակասել է։»,- ասել է Օհանյանը։

Նույն շարքից